EF-1280
պրոֆեսիոնալ անհատական մարզումներ
Ամբողջ մարմնի խթանմամբ ուղեկցվող մարզումների համար հատուկ նախատեսված EF-1280 սարքավորումն իր մեջ ներառում է համապատասխան հանդերձանք` 10 զույգ էլեկտրոդային մալուխներով, սարքավորման հաճախության ու լարման կոնտրոլերով: Հատուկ էլեկտրոդային մալուխները ևս օգտագործվում են բժշկական բուժման և ֆիզիոթերապիայի նպատակով: Հարմարավետ հագուստը պատրաստված է օդաթափանց նյութից, ապահովում է շարժումների ազատությունը վարժությունները կատարելիս և էլեկտրոդային մալուխների անշարժ ֆիքսումը մկանների համապատասխան խմբի վրա: E-Fit ծրագրով նախատեսված 20 րոպե տևողությամբ անհատական մարզումների ընթացքում կարելի է հասնել նույնպիսի արդյունքի, ինչ որ 90-րոպե տևողությամբ կանոնավոր կամ աէրոբային մարզումների դեպքում:Պրոֆեսիոնալ E-Fit սարքավորումը նախատեսված է մարզումների համար նախապես որոշվող ու լիովին կարգաբերվող ծրագրերի միկրոպրոցեսորային կառավարման դեպքում կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Նշենք նաև, որ 12-կանալային ելքի շնորհիվ սարքավորումն ապահովում է ամբողջ մարմնի մակերևույթին էլեկտրոդների ավելի երկարատև տեղադրումը: